Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Առաջիկա օրերին հանրապետությունում դարձյալ կիշխի անկայուն եղանակը

Առաջիկա օրերին հանրապետությունում դարձյալ կիշխի անկայուն եղանակը
14.06.2012 | 08:54

Հունիսի 15-16-ը հանրապետության առանձին շրջաններում և 17 -19-ը` շրջանների զգալի մասում` գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որի ժամանակ նաև 15-20 մ/վրկ քամու ուժգնացում: Հունիսի 17-ին առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավարևմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 15-ին կբարձրանա` 1-2, 17-19-ը կնվազի 3-5 աստիճանով:

Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների, վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում և Վայոց Ձորի լեռներում կտատանվի գիշերը` +8 +13, ցերեկը` +20 +25, ցածրադիր մասերում գիշերը՝ +16 +21, ցերեկը՝ +30 +34 , Լոռիում` գիշերը՝ +9 +14, ցերեկը` +23 +27, Տավուշում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +28 +32, Արարատյան դաշտում եւ Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` +17 +21, ցերեկը՝ +30 +34, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17 +22, ցերեկը՝ +31 +34, նախալեռներում գիշերը՝ +11 +15, ցերեկը՝ +24 + 27 և Արցախում գիշերը` +16 +20, ցերեկը` +27 +30 աստիճանի սահմաններում: Այդ օրերին Արեգակի գումարային ակտիվությունը կլինի միջին, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայի սահմաններում (ինդեքսը` 6 ), իսկ գեոմագնիսական դաշտի վիճակը՝ կայուն: Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 40-80 տոկոսի սահմաններում:
Երևանում դեկտեմբերի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ցածրադիր մասերում՝ մառախուղ:
Երևանում, հունիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին, 18-19-ը հնարավոր է և 17-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ջերմաստիճանը գիշերը՝ +19 +21, ցերեկը՝ +32 +34, երեկոյան կողմ` +27 +29 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 7498

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

۱ﻗ€ ﺡﺝﺣ۱ﻗ€šﺡ؛ﺣ۵ﻗ€™ﻗ‚؛/1352197527">Սոցցանցային գրառումներ
Խաչն ի՛մն է՝ զորությունը ե՛ս գիտեմ
Խաչն ի՛մն է՝ զորությունը ե՛ս գիտեմ

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Թուր­քիան մուտք է գոր­ծել տա­րա­ծաշր­ջան ու Ար­ցա­խից սպառ­նում է և՛ Ի­րա­նին, և՛ Ռու­սաս­տա­նին
Թուր­քիան մուտք է գոր­ծել տա­րա­ծաշր­ջան ու Ար­ցա­խից սպառ­նում է և՛ Ի­րա­նին, և՛ Ռու­սաս­տա­նին

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Իսկ նավակն արդեն խորտակվում է
Իսկ նավակն արդեն խորտակվում է